Իրաքի Կապի նախարարության պատվիրակությունը հանդիպել է ԻՏՁՄ անդամ ՏՏ ընկերությունների հետ

17-08-2017 16:50:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 17-ին Իրաքի Հանրապետության Կապի նախարարության պատվիրակությունը Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպությունների հետ:
 


ԻՏՁՄ-ն ներկայացրել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումները, Միության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրի նպատակն ու հաջողությունները: 
 
Հանդիպման մասնակից Ucom, IUNetworks, WEB, Niccoma, Freedom Development, Instigate Design, BetContrsuct ընկերությունները ներկայացրել են իրենց փորձն ու պրոդուկտները:  
 
Հաշվի առնելով ՏՀՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, Իրաքյան կողմը հետաքրքրություն է ցուցաբերել գիտահետազոտական, ուսումնական ծրագրերի, անվտանգության, էլ. կառավարման ոլորտներում համագործակցության, ինչպես նաև հայկական ՏՏ լուծումների արտահանմամբ և ներդրումային հնարավորություններով:
 
Հիշեցնենք, որ օրերս ԻՏՁՄ-ն` աջակցելով հայկական կազմակերպություններին միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ, հանդիպում է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ:
 
ԻՏՁՄ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից