Ռուսաստանը հայտնել է իր վերաբերմունքը

17-08-2017 13:23:33   | ԱՄՆ  |  Քաղաքական
 


 
Անցած ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վենեսուելային սպառնացել էր. «Վենեսուելայի դեպքում  տարբեր այլընտրանքներ գոյություն ունեն, որոնցից մեկը ռազմականն է»:
ՌԴ կառավարությունը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելային ողղված ռազմական սպառնալիքը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր անհամաձայնությունն է հայտնել Վենեսուելայի վրա գործադրվող արտաքին ճնշումերին, այդ թվում` ռազմական միջամտության սպառնալիքին:
Մոսկվայում չորեքշաբթի օրը Բոլիվիայի ԱԳ նախարար Ֆեռնանդո Վանա Քենիի հետ երեկվա համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կարևորելով Վենեսուելայի ճգնաժամի անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը, Սերգեյ Լավրովն ասել է. «Խնդրի լուծմանը կարելի է հասնել միային բանակցային ճանապարհով»:
Վերջին ամիսների ընթացքում Վենեսուելայում ծավալվում են հասարակական-քաղաքական վտանգավոր հուզումներ: Վենեսուելայի կառավարությունը խժդժությունների հրահրման մեջ մեղադրում է ԱՄՆ-ին ու Վաշինգտոնի կողմից հովանավորվող երկրի աջամետ կուսակցություններին:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից