Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 57-ամյա Հայաստանի քաղաքացի է մահացել

16-08-2017 15:44:06   | Ռուսաստան  |  Մամուլի տեսություն
Այս գիշեր մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: Այդ մասին «Московский Комсомолец»-ին հայտնել է օդանավակայանի ղեկավարությունում աղբյուրը:
 


57-ամյա տղամարդը պետք է Երևան մեկներ դստեր հետ, սակայն ժամը 2:45-ին նա իրեն վատ է զգացել մեկնման սրահում, որտեղից էլ տղամարդուն տեղափոխել են բուժկետ, բայց նրան փրկել չի հաջողվել: Նա մահացել է սուր սրտային անբավարարությունից:
 
Հայտնի է, որ մինչև օգոստոսի 14-ն ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից