Հրդեհները դադարում են. Ի՞նչ անել հետո. Բնապահպանի առաջարկը

16-08-2017 15:11:00   | Հայաստան  |  Հասարակություն
Հրդեհները Խոսրովի արգելոցում և Արտավանում կարծես թե դադարում են։ Հիմա պետք հասկանալ, թե ինչ անել հետո, ինչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի նորից չվերսկսվեն հրդեհները և վերականգնվեն բոլոր վնասված տարածքները։ Պետք է լրջագույն մասնագիտական օբյեկտիվ գնահատումներ իրականցվեն ու դրանց արդյունքում որոշվի, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել։ Պետք է անպայման ուսումնասիրվի նաև արդեն եղած միջազգային փորձը։
 


Պետք չէ առանց լուրջ վերլուծությունների ինչ-որ գործունեություն սկսել, քանի որ դրանք կարող են օգուտ տալու փոխարեն ավելի շատ վնասել աղետալի վիճակում հայտնված բնական համակարգերին։
Կարծում եմ ՀՀ Բնապահպանության նախարարությունը շատ լավ գիտակցում է խնդրի լրջությունը և ի վիճակի է ճիշտ որոշումներ կայացնելու։
 
 
Լևոն Գալստյան
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից