Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին երեկ տեղացած անձրևը չի օգնել. ԱԻՆ մամուլի խոսնակ

16-08-2017 12:00:56   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին երեկ տեղացած անձրևը չի օգնել, քանի որ արգելոցի տարածքում անձրև չի տեղացել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը։  
 


«Հ.Գ.-ով սկսվող գրառում. հատուկ բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն շահարկել, թե «Խոսրովի անտառի հրդեհի մարումն անձրևն է իրականացրել», տեղեկացնեմ Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի եղել»,– գրել է նա: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից