Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանքը

12-05-2017 21:51:14   | Ադրբեջան  |  Քաղաքական
 


 
Հայաստանի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ կատարել է հետևյալ գրառումը.
«Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Հայկական կողմը դա գնահատում է որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ»։
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից