ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար»

12-05-2017 18:48:14   | Հայաստան  |  Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Էդուարդ Սահակյանին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով:
 


«Հարգելի´ պարոն Սահակյան, մաղթում եմ Ձեզ հաջողություններ, առողջություն և ամենայն բարիք: Վստահ եմ, որ դեռ երկար տարիներ Ձեր հմտությունները և փորձը կփոխանցեք երիտասարդ մարզիկներին»,- իր շնորհավորական խոսքում ասել է նախարար Ռոստոմյանը:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից