ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ

12-05-2017 18:27:52   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 57.44մլն.դրամ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
       Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.05-12.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է է 870.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 57.44մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Մասնավորապես` 
 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
     Հաշվարկվել է 57.17մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝    
 
     <<Դիլիջան ԱՊ>> ՊՈԱԿ-ի կողմից անհայտ անձանց վերաբերյալ կազմված ապօրինի ծառահատման 6 արձանագրությունների հիման վրա Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացվել է մասնագիտական տեղազննություն և 39 ծառի համար հաշվարկվել է 4.53մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արձանագրությունները ուղարկվել է Տավուշի մարզային դատախազություն՝ հետագա ընթացք տալու համար: <<Դիլիջան ԱՊ>> ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի հատված 312 ծառի վերաբերյալ 2 արձանագրությունների հիման վրա հաշվարկվել է 52.56մլն. դրամ շրջակա միջավայրին հասցրած վնաս: Նյութերն ուղարկվել են Տավուշի մարզային դատախազություն՝ հետագա ընթացք տալու համար:
   Լոռու տարածքային բաժինը 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառերի /2 բոխի/ համար հաշվարկվել է 78.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ: 
 
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
 
    Հողերի պահպանության ոլորտ
     ՀՀ ԲՆ <<Թեժ գծի>> ահազանգի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն <<Դիլիջան ԱՊ>> ՊՈԱԿ-ի Գոշ լճի տարածքում: Տավուշի տարածքային բաժնի կողմից  հաշվարկվել է հողային ռեսուրսներին պատճառած 188.6հազ.դրամի նյութական վնաս լճի տարածքում կատարված ապօրինի հողային աշխատանքների համար:
 
Ապօրինի որսի իրականացման համար 
      Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 70 հատ /16.0կգ/ <սիգ> տեսակի ձուկ, որը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 4 <<Գալիք>> մանկապարտեզին: Տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմել է խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն, կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:  
    
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
   Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 76.26hազ.դրամ  գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ (1 խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձանց նկատմամբ (3.3խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 40.26հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   
   Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 470.0հազ.դրամ գումարով, որից՝
   Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
  Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
  Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
   Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
 
    Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ: 
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից