Մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած կինն իրեն ցած է նետել շենքի 6-րդ հարկից. հայտնաբերվել է երկտող (տեսանյութ)



12-05-2017 18:33:10   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի 18 շենքի բակում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի և ավագ քննիչ Մխիթար Աբդոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է և մահացածն էլ նույն շենքի բնակչուհի՝ 77-ամյա Ի. Հ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչները հայտնաբերել են նաև երկտող, որտեղ գրված է, որ «այս քայլի համար ոչ ոքի չմեղադրեք»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախկինում էլ մի քանի անգամ ինքնասպանության փորձեր էր կատարել և դրանք կանխվել էին հարազատների կողմից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

 

 

 

 

Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից