Տարոն Մարգարյանն ու քաղաքական բանավեճի մշակույթի բացակայությունը

04-05-2017 13:30:34   | Հայաստան  |  Հոդվածներ
Մայիսի 2-ին գործող քաղաքապետ և Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջարդված Տարոն Մարգարյանի հետ լրագրողների զրույցում կրկին բարձրացվեց Հայաստանում մրցակցող քաղաքական ոււժերի միջև բանավեճի բացակայության թեման: Հիշեցնենք, որ ՀՀ-ում գոյություն չունի մրցակցող քաղաքական ուժերի առաջնորդների միջև ուղիղ եթերով հանրային բանավեճեր վարելու մշակույթ: 
 

Մարգարյանի նամակագրությունը
 
Լրագրողը` քաղաքապետի թեկնածուին ուղղելով նրա ատենախոսության և Փյունիկ հիմնադրամին քաղաքապետարանի կողմից փոխանցվող գումարների հարցերը, որոնք Նիկոլ Փաշինյանը վերջերս բարձրացրել էր Ելքի հանրահավաքի ժամանակ, նշեց. «Պարոն Մարգարյան, քանի որ դուք հրաժարվում եք ձեր մրցակիցների հետ դեմ առ դեմ բանավեճից, մենք ստիպված ենք լինում իրենց հարցադրումները էսպես ուղղել ձեզ»: Ինչից հետո ծավալվեց հետևյալ քննարկումը լրագրողի և Տարոն Մարգարյանի միջև.
-Երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ինձ հարցնի, ես ուղիղ կպատասխանեմ, - Մարգարյան: 
- Ուղիղ որտե՞ղ հարցնի: Գա՞ ձեր հանրահավաքին, պարոն Մարգարյան: Դուք հրաժարվում եք իր հետ բանավիճել ուղիղ եթերում, - նշեց լրագրողը: 
- Ընդամենը Նիկոլ Փաշինյանը, նաև չմոռանանք, Ազգային ժողովի պատգամավոր է: Էդ ոնց ա տասը հարց նամակով ինձի դիմում է պատասխանը տալիս եմ, էս հարցը նամակով դիմում է, պատասխանը չեմ տալիս, հա՞: Թող նամակով դիմի, կպատասխանեմ: 
Փաստորեն, ՀՀԿ-ի թեկնածուն Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը նվաստացնելուն զուգահեռ համարում է, որ քաղաքական քարոզարշավը պետք է լինի ոչ թե հանրային աչքերի ու ականջների համար, այլ իր անձնական հարմարության ու նամակագրության: Միգուցե, Տարոն Մարգարյանին առավել հարմար է նամակագրությամբ պատասխանել հարցերին, սակայն խոսքը հանրային աչքերի առջև քննարկման մասին է, որովհետև նման հարցերը Փաշինյանի և Մարգարյանի անձնական խնդիրը չեն, այլ նախընտրական քարոզարշավի մաս: 
 
Քաղաքական բանավեճերի կարևորությունը
 
Հայաստանում բանավեճի մշակույթի ստեղծման անհրաժեշտության մասին վերջերս պարբերաբար բարձրաձայնվում է: Զարգացած ժողովրդավարական երկրներում նախընտրական բանավեճերը առաջատար քաղաքական կուսակցությունների կողմից ընտրական քարոզարշավի անբաժանելի մասն են: Անհնար է պատկերացնել, օրինակ, ընտրություններ Ֆրանսիայում կամ որևէ այլ առաջատար ԵՄ երկրում առանց նախընտրական բանավեճի: Որոշ երկրներում նախընտրական բանավեճերն անգամ ամրագրված են ընտրական օրենսգրքում: Որոշներում էլ կա այսպես կոչված «դատարկ աթոռների» մոտեցումը, երբ ուղիղ եթերով բանավեճի չներկայացած թեկնածուի աթոռը դատարկ են թողնում` ի դատապարտում նրա կողմից բանավեճից խուսափելուն: 
Քաղաքական բանավեճերը կարևոր են մի քանի հիմնական պատճառով: Նախ և առաջ, դրանք հնարավորություն են տալիս ընտրողին գնահատել բանավիճողների մտածելու կարողությունը՝ միայնակ, առանց խորհրդականների հուշումների: Բանավեճերը թույլ են տալիս նաև քննարկել ընտրողին ամենաշատ հուզող հարցերը: Քանի որ բանավիճողները նպատակ են հետապնդում հնարավորինս շատ վնասել մրցակցի քարոզարշավին, հաճախ քննարկվում են բանավիճողների ամենաթույլ կետերը, ինչպես, օրինակ, Տարոն Մարգարյանի դեպքում կարող էր լինել նրա ատենախոսությունը:
Բանավեճերի ամենամեծ կարևորությունը, այդուհանդերձ, կայանում է նրանում, որ դրանք հավասարեցնում են քարոզարշավում ընդդիմադիր կողմերի շանսերը: Քանի որ իշխող կուսակցությունները, ինչպես օրինակ, ՀՀԿ-ն միշտ ունեն տեղեկատվական առավելություն: Բոլոր երկրներում նրանք ավելի հաճախ են լուսաբանվում լրատվամիջոցներում՝ ինստիտուցիոնալ գործունեությունը լուսաբանող ռեպորտաժներում, իսկ Հայաստանում դրան գումարվում է նաև հեռուստատեսության անազատ վիճակն ու քաղաքական ուժերի կողմնակալ լուսաբանումը: Մինչդեռ, բանավեճի ժամանակ իշխանություն չունեցող թեկնածուն հնարավորություն է ստանում հավասարեցնել իր շանսերը՝ տալով հավելյալ տեղեկություններ իր մասին: Այլ կերպ ասած, քաղաքական բանավեճը հավասարեցնում է թեկնածուների շանսերը, իսկ նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի հավասարությունը ժողովրդավարության սյուներից մեկն է:
 
Ինչու չկա՞ն քաղաքական բանավեճեր   
 
Հաշվի առնելով բանավեճի կարևորության վերաբերյալ վերոնշյալ կետերը՝ հարց է առաջանում, արդյո՞ք ՀՀ քաղաքական առաջնորդները խուսափում են  բանավեճերից, որովհետև մի շարք հարցերի պատասխաններ չեն կարող տալ, թե՞ չեն ուզում հավասար պայմաններ ստեղծել նաև ընդդիմադիր ուժերի համար: Երկու տարբերակներն էլ չեն խոսում հօգուտ նրանց: 
 
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
  
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Երևանի ավագանու ընտրություններ 2017 թեմայով կարդացեք նաեւ.

26-05-2017 70 հազար ընտրողի քվեարկությանը միջամտել են23-05-2017 «ԵԼՔ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Զիբիլիկսի» գործով (տեսանութ)23-05-2017 Զարուհի Փոստանջյանի քրոջը հրավիրել են հարցաքննության. Զարուհի Փոստանջյանի պատասխանը` ՀՔԾ-ին18-05-2017 Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է լրացուցիչ բողոք պահանջ 17-05-2017 Ստացել ենք մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, քրեական գործ չի հարուցվել. Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին17-05-2017 Զարուհի Փոստանջյանն ու աղջիկը հիվանդանոցում են. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 16-05-2017 «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի նախնական եզրակացությունը16-05-2017 ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակները16-05-2017 «Կեղծ ընտրությունները վերջացան. Հիմա կարևոր է ՀՀԿ-ի և ԵԼՔ-ի ինքնաարդարացման թեզը...».Քաղաքագետ 16-05-2017 «Երկիր Ծիրանին» ԿԸՀ-ից պահանջում է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր16-05-2017 Իշխող հանրապետական կուսակցությունն ապահով Հայաստան ասելով` նկատի ունի միայն իր կլանի անվտանգությունը (տեսագրություն)16-05-2017 «Զարուհի Փոստանջյանը և նրա դուստրը թիրախավորված էին, իսկ գործի հետագա ընթացքը՝ կանխորոշված».Փաստաբան (տեսագրություն) 15-05-2017 Մայիսի 15-ին՝ ժամը 18-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 109 ահազանգ. ոստիկանություն15-05-2017 Ամենահաճախ հանդիպող խախտումները եղել են դիտորդների իրավունքների սահմանափակումները15-05-2017 ԵԼՔ դաշինքի հայտարարությունը 2017թ. մայիսի 14-ի՝ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 15-05-2017 ՀՀԿ-ն, «Ելքը», «Երկիր ծիրանին» Երևանի ավագանիում քանի մանդատ կարող են ստանալ. ոչ պաշտոնական հաշվարկ15-05-2017 ՀՀԿ շտաբում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների միջև միջադեպը չի ստվերի ընտրությունները.Տիգրան Մուկուչյան15-05-2017 Մանդատների թիվը կորոշվի 1 շաբաթ անց.Տիգրան Մուկուչյան15-05-2017 Մայիսի 14-ի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 10 հաղորդում.ՀՔԿ15-05-2017 ԿԸՀ-ն տեղեկություններ է հրապարակել երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ12-05-2017 Մի շարք հասարակական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնում Զարուհի Փոստանջյանին10-05-2017 Կույր և թույլ տեսողությամբ ընտրողների համար լինելու են քվեաթերթիկի կաղապաներ և խոշորացույցներ.ԿԸՀ 10-05-2017 Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք է.Զարուհի Փոստանջյան10-05-2017 «Ելք» դաշինքի 15 հազար դրամի հայտարարությունն այժմ ուսումնասիրում ենք. Տիգրան Մուկուչյան10-05-2017 Բջջային կապի անտենաները վտանգում են մարդկանց առողջությունը. «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածուն առաջարկում է ազատվել մեկ բջջային օպերատորից (տեսանյութ)10-05-2017 Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները 10-05-2017 «Երևանի բնակչության առողջությունը վտանգված է՝ քաղաքի ռադիոճարատարապետության բացակայության պատճառով».Վահան Համազասպյան (տեսագրություն) 08-05-2017 15 000 դրամ սոցաջակցություն ընտրակաշառքը մերժածներին. «Ելքի» առաջարկը ընտրվելու դեպքում 04-05-2017 Այսօր մեկնարկելու է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների տպագրման գործընթացը.ԿԸՀ04-05-2017 ԱԺ չմտած ԲՀԿ-ն ճաքեր տվեց.քաղաքագետ04-05-2017 Տարոն Մարգարյանն ու քաղաքական բանավեճի մշակույթի բացակայությունը04-05-2017 Կարիք ունեմ Ձեր սատարմանը. Կինոռեժիսոր Լուսինե Գևորգյանը բաց նամակով դիմել է Տարոն Մարգարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)02-05-2017 Հանուն Երևանի քարոզարշավի առաջին շաբաթվա ամփոփում. տեսանյութ01-05-2017 Աֆղանստանի պատերազմի վետերանների միության Երեւանի քաղաքապետի նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է27-04-2017 «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը շարունակվել է Քանաքեռ-Զեյթուն եւ Աջափնյակ վարչական շրջաններում26-04-2017 Զարուհի Փոստանջյանը երևանցիներին խոստանում է ապահովել արդյունավետ, հարմարավետ եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտով21-04-2017 ԵԼՔ-ի քարոզարշավի մեկնարկային տեսահոլովակը21-04-2017 Հանուն զարգացող Երևանի նախընտրական ծրագրի տեսահոլովակը՝ նվիրված ձեռբերումներին և մեր տեսլականին.տեսանյութ21-04-2017 Միասին գործենք հանուն Երևանի.Տարոն Մարգարյան. (տեսանյութ)21-04-2017 Թեժ գիծ՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների մասին ահազանգերին ընթացք տալու համար21-04-2017 Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը11-04-2017 «Ժառանգություն»-ը չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին10-04-2017 Ինչո՞ւ դաշնակցական ղեկավար ունեցող Բաղանիսում ՀՅԴ-ն քվեների թվով 4-րդն է 10-04-2017 Հանրահայտ դերասանն անտեղյակ է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իր թեկնածության առաջադրման մասին 10-04-2017 «Ելք» դաշինքը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների իր ցուցակը10-04-2017 «Մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը».Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)08-04-2017 «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին08-04-2017 ԿԸՀ-ն վաղը կամփոփի արդյունքները08-04-2017 ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն չի մասնակցելու մայրաքաղաքի ավագանու ընտրություններին08-04-2017 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին08-04-2017 «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին07-04-2017 Երեւանի ավագանու ընտրություններին Ելք դաշինքի ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը05-04-2017 Անահիտ Բախշյանը ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելքի» ցուցակով 04-04-2017 Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու 2017թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները04-04-2017 Երևանի ավագանու ընտրություններին իրավունք ունի 841 հազար 973 ընտրող. ՀՀ ԿԸՀ04-04-2017 ԱԺ նվազագույն շեմը չհաղթահարած ուժերը դեռևս հստակ որոշում չունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ