Հրեաները 120 տարի առաջ անհամեմատ ծանր վիճակում են եղել, բայց կարողացել են իրենց երազանքը դարձնել իրականություն (տեսանյութ)

«Pan Armenian Unity»-ը` Չարենցի պատգամն իրականություն դարձնելու ճանապարհին



29-04-2017 00:31:05   | ԱՄՆ  |  Հասարակություն
 


 
Լոս Անջելեսում բնակվող բարերար, գործարար Վահե Կարապետյանը, ով տարիներ առաջ բնակության նպատակով Կալիֆոռնիայի այս հայաշատ քաղաք է տեղափոխվել Լիբանանից, բավականաչափ ծանոթ է նաև հայաստանյան կյանքին (սովորել է պոլիտեխնիկականում), համահայկական միավորվածությունն իրականություն դարձնելու նպատակով մշակել է մի հատուկ ծրագիր` հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները և առկա բարդությունները:
Վահե Կարապետյանը 2008 թվականից բավական աշխատանք կատարելով, նվիրվելով իր և հայության փայփայած գաղափարին, արդեն իսկ իր նպաստն է բերել, իհարկե, նաև ՀՀ նախագահի անմիջական առաջարկություններով, մեր երկու կաթողիկոսների առավել մերձեցմանը, նրանց միջև եղբայրական հարաբերությունների հաստատմանը: Նշենք թեկուզ միայն այն, որ Էջմիածնում մյուռոնօրհնեքի ժամանակ երկու կաթողիկոսները միմյանց խառնեցին Կիլիկո Կաթողիկոսությունից բերված մյուռոնը և Էջմիածնի մյուռոնը, ազգային միասնության ճանապարհին տեղի ունեցավ մի մեծ քայլ, որ չէր եղել շուրջ 600 տարի:
Հետո` ապրիլյան քառօրյա պատերազմը, որը մի կողմից ազգային միասնության փայլուն օրինակ եղավ, մյուս կողմից ակնառու կերպով ցույց տվեց այդ միասնականության կենսական կարևորությունը հատկապես մեր ժողովրդի համար: Վահե Կարապետյանը շատ համառոտ ներկայացնում է: Ըստ Վահե Կարապետյանի, մեր ազգին պետք չէ միասնականություն, քանզի մենք միասնական ենք, մեզ պետք է միավորվածություն` անկախ մեր քաղաքական, կրոնական հայացքների, գաղափարների, կողմնորոշումների տարբերությունից, իսկ այդ միավորվածությանը հասնելու համար մեզ անհրաժեշտ է նոր ճանապարհ: Շատ կարևոր է բոլորիս համար ընդհանուր ճանապարհ գտնելը, ունենալը: Ի դեպ, հրեաները 120 տարի առաջ անհամեմատ ծանր վիճակում են եղել, բայց կարողացել են իրենց երազանքը դարձնել իրականություն: Մեր ազգին պետք է կամք, կամք և կամք, ինչպես ասել է Անդրանիկ զորավարը: Իսկ Հռոմի պապն անցյալ տարի հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում մեզ պատգամեց` դուք բնավ չմոռանաք ձեր պատմական իմաստությունը:
Մանրամասները` կից ներկայացվող տեսանյութում:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից