Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների աջակցությունը

«Մաքուր Հայաստան». ՀՀ ոստիկանությունը իրազեկում է

20-04-2017 16:00:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը:
 


Ոստիկանությունը սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու այս խնդրի իրականացման գործում:
Միևնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը:
 
Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը:
Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների և իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության:
Համատեղ ու գործով հավաստենք առ Հայաստան մեր սերը, մեր ճանապարհներին, մեր քաղաքներում ու գյուղերում ապահովենք մեր երկրին ու ժողովրդին վայել մաքրություն:
 
ՀՀ ոստիկանություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից