Դյուրացումներ՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու գործընթացքում

20-04-2017 13:13:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում՝ ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում:
 


ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը՝առավելագույնս պարզեցնելով վարչարարությունը և բարելավելով օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը:
 
Նշված բարեփոխումների արդյունքում՝ՀՀ ժամանողների մուտքը կդառնա առավել հարմարավետ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից