Ապրիլի 23-ին Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը

20-04-2017 12:57:42   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 23-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի նշանավոր Ավետարանը:
 


Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները հնարավորություն կունենան համբուրելու հրաշագործ Ս. Ավետարանը և ստանալու նրա օրհնությունը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից