Երեւանում արձանագրվել է օձի խայթոցի դեպք.ԱՆ

19-04-2017 18:56:11   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ապրիլի 19-ին առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Դեպքը տեղի է ունեցել  Երևանում: Տուժածը տեղափոխվել է բժշկական հաստատություն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է:
 


Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
 
Նշենք, որ 2016 թվականին օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է ապրիլի 13-ին: 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից