Տեղի կունենա Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը

19-04-2017 18:36:44   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
 


Մինչ այդ, օրվա առաջին կեսին, Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների արդյունքում դրական եզրակացություն է տրվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ ընթերցմանը:
 
Խորհրդակցության ընթացքում պատգամավորները մտքեր են փոխանակել նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի շուրջ և ստացել համապատասխան պարզաբանումներ:
 
Վեցերորդ գումարման  Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված այլ հարցերից առաջիկա նիստին պատրաստ են նաև  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ու «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի 2016թ. գործունեության մասին հաղորդումը:  
 
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին, ժամը՝ 11:00-ին: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ժամը 13:00-ին նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:
 
Արցախի Հանրապետության 
Ազգային ժողովի մամուլի ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից