Հանրային խորհուրդը Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

20-03-2017 10:10:54   | Հայաստան  |  Քաղաքական
«Արթուր Սարգսյանը, որը հուլիսյան հայտնի դեպքերից հետո ստացավ «Հաց բերողը» անունը, մեր հասարակության որոշակի շերտերի կողմից ընկալվում էր իբրև մարդկային բարձր որակներով օժտված կերպար, որը քաղաքական շահերից դուրս պարզապես փորձել էր մարդասիրական քայլ կատարել, և հիվանդ վիճակում նրան երկրորդ անգամ կալանավորելը, իսկ հետագայում արդեն նրա մահը իրավացիորեն առաջացրել են հասարակական հնչեղություն ու ցավ պատճառել շատերին: Հանրային խորհուրդը միանում է այն պահանջին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն` պարզելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները, թե որքանով էր անհրաժեշտ և օրինական ծանր հիվանդության դեպքում ս.թ. փետրվարի 9-ին նրա երկրորդ կալանավորումը, որն իբրև խափանման միջոց փոխվեց միայն Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությամբ, ու նա տեղափոխվեց հիվանդանոց: Եվ առհասարակ, պետք է պարզել այս գործի շրջանակներում մարդու իրավունքների և օրենքի պահանջների հնարավոր բոլոր խախտումները` ողջ գործընթացը հասանելի դարձնելով հանրությանը և մեղավորներին ենթարկելով պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: Հանրային խորհուրդը խորին ցավակցություն է հայտնում Արթուր Սարգսյանի հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, որոնք դարձան նրա բարեկամը` անգամ անձամբ չճանաչելով»:
 


 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահը և դրա կապակցությամբ արձագանքները թեմայով կարդացեք նաեւ.

29-03-2017 Արթուրին սովամահ արեցիք.բաց պամֆլետ հոգևորականներին22-03-2017 Ուղիղ միացում. «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղակավորության արարողությունը21-03-2017 Երթ՝ ի հիշատակ «Հաց բերողի»21-03-2017 Հաց բերողն ինչի՞ց մահացավ, եւ ո՞վ է մեղավոր..21-03-2017 «Եթե Հաց բերողի մահը նախընտրական փուլում չլիներ, իշխանության նկատմամբ մեղադրանքներ չէին հնչի».Վահրամ Բաղդասարյան21-03-2017 Արթուր Սարգսյանի Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը21-03-2017 Արթուր Սարգսյանի վերաբերյալ բոլոր տեղեկությունները փոխանցվել են վարույթ իրականացնող մարմնին. ՄԻՊ20-03-2017 ««Հաց բերող» Արթուր Սարգսյանին պարտադիր է հուղարկավորել Եռաբլուրում». ՀՀԿ պատգամավորության թեկնածու (տեսագրություն) 20-03-2017 Հանրային խորհուրդը Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ 20-03-2017 Հաց բերող Արթուր Սարգսյանը պատմում է, թե ինչպես է երկար ժամանակ մնացել է առանց բժշկի եւ դեղորայքի 19-03-2017 Հաց բերող Արթուր Սարգսյանը պատմում է, թե ինչպես է երկար ժամանակ մնացել է առանց բժշկի եւ դեղորայքի 18-03-2017 «Հաց Բերողի» զոհաբերությունն իզուր չի լինի, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, իսկ ժողովուրդն իր ձայնը չվաճառի16-03-2017 Վարչապետը ցավում է «Հաց բերողի» մահվան կապակցությամբ16-03-2017 Ուղիղ միացում. Բողոքի ակցիա` նվիրված «Հաց բերողի» հիշատակին. ցուցարարները երթ են իրականացնում Մաշտոցի պողոտայով 16-03-2017 Գույժ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի վաղաժամ մահվան կապակցությամբ16-03-2017 Արթուր Սարգսյանի մահը լակմուսի թուղթ է լինելու հայ հասարակության համար16-03-2017 Արթուր Սարգսյանն իր մահով մարտահրավեր է նետել իշխանություն և ընդդիմություն կոչվող ճահճին 16-03-2017 Մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը