Երբ դրսում -30 էր. Իսրայելի հայ համայնքի «Նաիրի» միության հանգանակած միջոցներով (տեսանյութ)



19-03-2017 14:26:28   | Իսրայել  |  Բարեգործություն
 

 
Գյումրիում անցած ձմեռը դաժան էր, հատկապես` տնակներում ապրողների համար, որոնց վիճակված էր դրսի -30 աստիճան սառնամանիքի պայմաններում գոյություն պահպանել:
Թերևս դժվար չէ պատկերացնել, թե տնակներում ապրող բազմաթիվ ընտանիքներ ինչ վիճակում կլինեին, եթե չստանային տեղի և Սփյուռքի մեր մարդասեր հայրենակիցների հանգանակած, հատկացրած միջոցներով ձեռք բերված վառելափայտը: Նրանցից մեկն էլ Իսրայելի հայ համայնքի «Նաիրի» միությունն է:
««Շիրակ կենտրոնն» ամեն տարի ունի վառելափայտի ծրագիր, այդ ծրագրին արդեն 2-րդ տարին է, իր համեստ ներդրումն ունի նաև Իսրայելի հայ համայնքը, մասնավորապես` նշածս համայնքում գործող «Նաիրի» միությունը,- մեզ հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոնն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը:- Դրամահավաք էին հայտարարել, 2015-2016 թվականների ձմռանը նրանց հանգանակած միջոցներով ձեռք բերեցինք և տնակներում ապրող կարիքավոր ընտանիքներից մոտ 35-ին կես-կես խորանարդ մետրով հատկացրեցինք մոտ 17 խմ վառելափայտ: Այս ձմռանը մարդասիրական օգնության չափն ավելի քան կրկնապատկել էին, հատկացված միջոցներով ձեռք բերեցինք և առավել կարիքավոր մարդկանց, ընտանիքներին այս տարվա հունվարին բաժանեցինք, ընդհանուր առմամբ, մոտ 40 խորանարդ մետր վառելափայտ»:
 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից