Գիտնականները հայտնաբերել են զարգացման վերջին փուլում գտնվող քաղցկեղին հաղթելու միջոցը. սենսացիոն բացահայտում

18-03-2017 13:05:35   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


Անտարկտիդայում գտնվող «Ակադեմիկոս Վերնանդսկու» անվան բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է քաղցկեղը բուժող դեղամիջոց ստեղծել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային  անտարկտիկական կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը: 
Վերջինս, մասնավորապես, նշել է. «Մեր կենսաբանները էքստրեմալ պայմաններում ապրող անտարկտիկական միկրոօրգանիզմների հիմքի վրա ստեղծել են դեղամիջոց, որն ընդունակ է բուժել անգամ չորրորդ փուլում զարգացած քաղցկեղը»: 
Վ. Լիտվինովի խոսքերով` Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի կենսաբանական ինստիտուտն արդեն ստացել է դեղամիջոցի օգտագործման լիցենզիան, որն անվանել են «Մելովիտ»: 
Նշվում է, որ գիտնականները փորձարկում իրականացրել են միայն կենդանիների վրա, որոնց դեռևս երկար և ժամանակատար փորձություններ են սպասվում: Այդ գործընթացում մասնակցություն պետք է ունենա նաև մարդկանց խումբը: 
Դեղամիջոցը մարդկանց համար հասանելի կդառնա միայն  նախակլինիկական ուսումնասիրություններ անցնելուց հետո: 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից