Համագործակցության հուշագիր՝ ներգնա և ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար

17-03-2017 19:01:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության  պետական կոմիտեի և  Զբոսաշրջության  զարգացման  հիմնադրամի միջև  ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության  պետական կոմիտեի  նախագահ Զարմինե Զեյթունցյանը և  Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը:
 
Կողմերը կհամագործակցեն իրենց գործունեությամբ նպաստելով  ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությունների աճին, զբոսաշրջությունից ստացվող եկամուտների ավելացմանը,  Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության  ամրապնդմանն ու շարունակական  բարձրացմանը:
Զբոսաշրջության  պետական կոմիտեն և  Զբոսաշրջության  զարգացման  հիմնադրամը ստորագրված հուշագրի շրջանակներում մտադիր են աշխատանքներ իրականացնել միջազգային  ցուցահանդեսներում Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելու, նպաստել համայնքներում, այդ թվում` Ծաղկաձոր քաղաքում  զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև իրականացնել հայկական զբոսաշրջային  արդյունքի դիվերսիֆիկացում, այդ թվում՝  Հայկական կոնյակի փառատոնի  կազմակերպման միջոցով: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից