Հրդեհ բջջային հեռախոսների վերանորոգման կրպակում

17-03-2017 18:32:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 17-ին, ժամը 02:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Անդրանիկի արձանի մոտակայքում գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կրպակում:
 


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:50-ին:
 
Պարզվել է, որ Ռաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկում գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կրպակում այրվել են փայտե կառուցատարրեր ու փրփրապլաստ (3 քմ) և մեկ պատճենահանման սարք՝ մասամբ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից