Պարիսպը փլուզվել է կայանված ավտոմեքենայի վրա

17-03-2017 18:27:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 17-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 68 շենքի մոտակայքում գտնվող կավաշեն պարիսպը փլուզվել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
 


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ շենքի մոտակայքում կառուցված մոնոլիտ-բետոնե պատնեշը փլուզվել է մոտակայքում կայանված РАФ մակնիշի և ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենաների վրա:
 
Պարզվել է, որ տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից