«Աթեշյանը մնացել է մենակ, և եթե նրան պարան տվող լինի նա կկախվի».Սարգիս Հացպանյան (տեսագրություն)

«Հայ Առաքելական եկեղեցու կանոնադրություն չունենալու փաստը ձեռնտու է ներկայիս կաթողիկոսին». Գևորգ Յազճյան



17-03-2017 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ
Մարտի 17-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի է ունենում  տարածաշրջանային հարցերով փորձագետ - վերլուծաբան Սարգիս Հացպանյանի և պատմաբան  Գևորգ  Յազճյանի համատեղ ասուլիսը։ 
 

Թեման՝ «1. Աթեշյանը թուրքերի միջոցով փորձում է խաղեր տալ։ Ինչո՞ւ է լռում Մայր Աթոռը։ 2.Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին կանոնադրություն չունի»։ 
 
Թեմայի վերաբերյալ
 
Մարտի 15-ին Կ. Պոլսի Պատրիարքի տեղապահ ընտրվեց Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը. Ստամբուլի կուսակալի անունից իր տեղակալ Ազիզ Մերջանը Կ.Պոլսո Պատրիարքարանին մի գրություն է ուղարկել, որտեղ նշել է, թե «Քանի դեռ փոխանորդը (Աթեշյանը) իր պաշտոնին է, իրավական առումով Պոլսի Պատրիարքի ընտրություններ տեղի ունենալ չեն կարող»։
 
Բանախոսները կանդրադառնան նաև  «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»  մահվան հանգամանքներին։
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
Նոյյան տապան   -   Մամուլի սրահ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից