Մի շարք ՀԿ-ներ միացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` վստահելով հատկապես Սեյրան Օհանյանին

24-02-2017 14:52:22   | Հայաստան  |  Հասարակություն
Մի շարք հասարական կազմակերպություններ միացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, քանի որ վստահ են՝  այն  միակ քաղաքական ուժն է, որն ի վիճակի է երկրում կատարել համակարգային փոփոխություններ, ավելին՝ հասնել իշխանափոխության։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը։ 
 

Ըստ նրա՝  առաջիկա խորհրդարանական ընտրություններից շատ բան է կախված Հայաստանում փոփոխությունների հասնելու տեսանկյունից, հետևաբար այս ընտրություններին մասնակցելու հնարավորությունը բաց թողնելը Ա․Ղազարյանը համարում է հանցագործություն։ 
«Մենք հավատում ենք, որ այս դաշինքին միանալով կարող ենք համակարգային փոփոխությունների հասնել, ավելին՝  անել իշխանափոխություն, քանի որ այս իշխանություններն իրենց սպառել են` աղետալի վիճակի հասցնելով Հայաստանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խորը հարգանք է տածում թե Սեյրան Օհանյանի, թե Րաֆֆի Հովհաննիսյանի, թե Վարդան Օսկանյանի նկատմամբ։ 
Ա․ Ղազարյանի կարծիքով՝ Ս․ Օհանյանը միակ պաշտպանության նախարարն է եղել, ով կառավարության նիստերից հետո դուրս է եկել փողոց և հանդիպել հասարակ ժողովրդի հետ։ 
Ի դեպ` Արմենուհի Ղազարյանն իր թեկնածությունը ռեյտինգային ցուցակով առաջադրել է Կենտրոն թիվ 4 ընտրատարածքում:  
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացած «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Ռուշանյանի խոսքերով՝  ներկայիս քաղաքական դաշտում չկա որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով որոշ ժամանակ լինելով իշխանությունում, ինչ որ դրական գործ է կատարել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար: 
Այս տեսանկյունից նա քիչ թե շատ գործունյա քաղաքական գործիչ է համարում Սեյրան Օհանյանին:
«Այո, շատ հարցերում ես մեղադրում եմ Օհանյան Սեյրանին, բայց մյուս կողմից մտածում եմ, արդյոք նա կարող էր ինչ որ բան անել, եթե Սերժ Սարգսյանը նրան թույլ չէր տալիս, ինչքան ես հիշում եմ երկու անգամ Սեյրան Օհանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը չի ընդունվել»,- նշեց Ռ. Ռուշանյանը` հավելելով, որ իր ղկավարած կազմակերպությունը կհամագործակցի այն ուժի հետ, որը կընդունի իրենց կողմից արվող մի քանի առաջարկները: 
Բանախոսի փոխանցմամբ` այդ առաջարկները հետևյալն են. ա. համակարգի փոփոխություն, որն իր մեջ պետք է ներառի Հայաստանի երեք նախագահների իրավաքաղաքական գնահատականը, բ. Սերժ Սարգսյանի բոլոր պայմանագրերը պետք է վերանայվեն. գ. Սահմանադրության մեջ ներառել հատուկ կետ, որով կսահմանվի, որ իշխանության եկած քաղաքական ուժը, եթե չի կատարում նախընտրական շրջանում հանրությանը տված խոստումները, ապա պետք է հրաժարական տա կամ ավտոմատ կերպով հեռացվի իշխանություններից: 
«Այս առաջարկները պետք է ամրագրված լինեն իրավական փաստաթղթով, որպեսզի դրանք չկատարելու դեպքում կարողանանք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին դատի տալ»,- եզրափակեց Ռ. Ռուշանյանը: 
«Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության նախագահ Աշոտ Պողոսյանը  վերոնշյալ դաշինքին միանալու հիմնական շարժառիթ է  համարում պաշտպանության նախկին նախարարի` իր իսկ բնորոշմամբ`  կիրթ և բարեպաշտ ռազմական գործիչ լինելու հանգամանքը, ինչը նրան վստահություն է ներշնչել։
«Առհասարակ մեր կուսակցությունը բացասական վերաբերմունք ունի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ: Պատճառն այն է, որ մեր կուսակցության ծրագրի մեջ մենք ցանկություն ենք հայտնում վերադառնալ մեր ազգային ակունքներին»,- ընդգծեց նա` հավելելով, որ նոր ընտրակարգն ավելի է տարանջատում ազգային միասնականությունը: 
Նա մտավախություն ունի, որ այս ընտրությունները կհանգեցնեն որոշակի բախումների, իսկ դրանց արդյունքում տուժելու են հայորդիները:    
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացել է նաև «Գնանք միասին» հասարակական կազմակերպությունը` ի դեմս նախագահ Մկրտիչ Գրիգորյանի: 
Վերջինիս պնդմամբ` մինչ վերոնշյալ դաշինքի ստեղծվելը, բազմիցս ուսումնասիրել և ծանոթացել են այլ քաղաքական ուժերի ծրագրերին, գնահատել նրանց ներկայացուցիչների գործունեությունը, արդյունքում համոզվել են, որ ներկայիս քաղաքական դաշտում ոչ մի ուժ լիարժեք վստահության արժանի քայլեր չի կատարել: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

2017 ԱԺ նախընտրական շրջան թեմայով կարդացեք նաեւ.

24-03-2017 ՀՀԿ կենտրոնական շտաբը արձագանքել է «Հայտնաբերվել են ՀՀԿ-ի կողմից դպրոցներում ու մանկապարտեզներում վարչական ռեսուրսի չարաշահման փաստեր» տեղեկատվությանը24-03-2017 Մի ամբողջ ժողովուրդ չի կարող աննամուս լինել.հայրենիքը տանուլ տալու միտք չունենք24-03-2017 Սերժ Սարգսյա՞նն է ցայտնոտի մեջ.Ծառուկյանն իր աճող վարկանիշով ձայն չի թողնում ընդդիմությանը24-03-2017 ՀՀԿ-ն կստանա 29.4%, «Ծառուկյան» դաշինքը՝ 28.2%.Սոցհարցում23-03-2017 ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ մարտի 23-ի դրությամբ 2.564.795 22-03-2017 «Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնքներում յուրաքանչյուր քաղաքացու համար նորմալ պայմաններ ստեղծելն է».Վարչապետ 22-03-2017 45 ՀԿ ներկայացուցիչներ կքվեարկեն ՀՀԿ-ի ու նրա թեկնածուների օգտին 22-03-2017 «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Տիգրան Ուրիխանյանի թիմը նախապատրաստվում է հսկել տեղամասերը22-03-2017 «Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, մենք գալու ենք, ձեզ հաշվետվություն տանք».վարչապետ22-03-2017 Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերն իրատեսական են և երկրի համաչափ զարգացման ու տնտեսության առաջընթացի ապահովման մեր տեսլականն էլ հստակ է»21-03-2017 «Միհրան Պողոսյանին կառավարությունում չեմ տեսնում».Վարչապետ (տեսագրություն)21-03-2017 ՕՐՕ-ն ձգտում է ապակայունացման.«Առավոտ»21-03-2017 «Մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա ցույց ենք տալիս մեր 6 ամսվա փորձով՝ կատարված աշխատանքով և արձանագրված առաջընթացով». վարչապետ21-03-2017 Կարեն Կարապետյանի այցերը Լոռու մարզի համայնքներ (տեսանյութ)20-03-2017 Եթե պատերազմը չլիներ, ես հիմա պետք է դոկտոր լինեի. ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորության թեկնածու (տեսանյութ)20-03-2017 Կոռուպցիայի դեմ պայքարում ինչի որ հասել ենք, ես անբավարար եմ համարում. ՀՀԿ պատգամավորության թեկնածու (տեսանյութ)20-03-2017 Արևմտյան զարգացման ուղղությունը նախընտրող քաղաքական ուժերի առաջարկները հնացած են. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)20-03-2017 Աջակցելով Սեյրան Օհանյանին՝ սատար ենք կանգնում սեփական ուժերով մեր անվտանգությունը ապահովելու գաղափարին.Անդրիաս Ղուկասյան 20-03-2017 ««Հաց բերող» Արթուր Սարգսյանին պարտադիր է հուղարկավորել Եռաբլուրում». ՀՀԿ պատգամավորության թեկնածու (տեսագրություն) 20-03-2017 Վաճառելով ձեր ձայնը՝ վաճառում եք ձեր երեխաների ապագան.ԻՔՄ (տեսանյութ) 17-03-2017 «Առաջինը աղբամանի մեջ գցեք ՀՀԿ-ի քվեաթերթիկը».Արտակ Զեյնալյան 17-03-2017 Մենք գիտենք մեր թույլ և ուժեղ կողմերը և ռեալ ձևակերպել ենք ուր ենք ուզում հասնել. վարչապետ17-03-2017 ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք» 17-03-2017 Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռիչարդ միլսի հետ16-03-2017 ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ16-03-2017 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումները Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների հետ15-03-2017 Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին15-03-2017 «Ելքի» անդամներին ու լրագրողներին հայհոյած կանայք բերման են ենթարկվել. aravot.am 15-03-2017 Հարձակվել են «Ելք»-ի անդամների ու լրագրողների վրա. 1in. am (տեսանյութ)15-03-2017 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)15-03-2017 Տարոն Մարգարյան. «Մենք միասին ենք անցնելու այն ճանապարհը, որը մեր վաղվա օրը դարձնելու է առավել անվտանգ ու ապահովելու է մեր երկրի շարունակական առաջընթացը»15-03-2017 Սամվել Բաբայանը զգուշացնում է իշխանություններին՝ արյունահեղություն է լինելու 15-03-2017 Ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը պահանջել է իր առջև ծնկի իջնել 14-03-2017 Տիգրան Ուրիխանյանը ընդունել է ԵԱՀԿ դիտորդներին14-03-2017 Ոստիկանության պարզաբանումը Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքի առնչությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)14-03-2017 Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Աջափնյակի տարածքային կազմակերպության ակտիվի հետ14-03-2017 Հարձակվել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա (տեսանյութ)14-03-2017 «Մենք բոլոր ոլորտներում արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունենք».Կարեն Կարապետյան13-03-2017 Քվեարկությունը գաղտնի է (անիմացիոն տեսանյութ)13-03-2017 Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ13-03-2017 ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ13-03-2017 Ալավերդի քաղաքում Էդուարդ Շարմազանովը հանդիպել եւ զրուցել է քաղաքացիների հետ (տեսանյութ)13-03-2017 Երևանի և մարզերի 350 տաքսու վարորդներից 146-ն ընտրելու է ՀՀԿ-ին, 113-ը՝ «Ծառուկյան» դաշինքին. Սերգեյ Գյոզալյան(տեսագրություն) 13-03-2017 Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վայոց ձորի մարզում13-03-2017 «Ռացիոնալ ընտրազանգվածը վաճառում է իր ձայնը փողով՝ չմտածելով ապագայի մասին».Ատոմ Մարգարյան (տեսագրություն) 11-03-2017 Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները11-03-2017 Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական մարզային 2-րդ հանդիպումը եղել է Կոտայքի մարզում(ֆոտոշարք)11-03-2017 «Պետք է փոխվենք ոչ միայն մենք, պետք է փոխվենք բոլորս». Կարեն Կարապետյան09-03-2017 Տնտեսական «հյութեղ» խոստումներ՝ նախընտրական ծրագրերում. «Հետք» 09-03-2017 Հանձնարարվել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկման առարկա դարձնել սեղմ ժամկետում, իսկ արդյունքները՝ ներկայացնել հանրությանը09-03-2017 Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական հոլովակները (տեսանյութեր)09-03-2017 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել է արագ արձագանքման խումբ09-03-2017 «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով՝ հսկողություն իրականացնելով 1500 ընտրատեղամասում09-03-2017 Արծվիկ Մինասյանը` քարոզարշավի և ընտրակաշառքների մասին (տեսանյութ)26-02-2017 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ընտրությունների պատգամավորների թեկնածուների ցանկը 24-02-2017 Մի շարք ՀԿ-ներ միացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` վստահելով հատկապես Սեյրան Օհանյանին24-02-2017 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կարող է հասնել իշխանափոխության».Արմենուհի Ղազարյան (տեսագրություն) 24-02-2017 ««Ռեյտինգային» ցուցակները քաղաքական և կուսակցական համակարգի թաղման էքսկավոտորներն են». Արմեն Մարտիրոսյան (Տեսագրություն)24-02-2017 «Ելք»-ը բերում է քաղաքական նոր արժեքներ և որակյալ սերնդափոխություն».ԱԺ պատգամավորության թեկնածու Գեւորգ Գորգիսյան (տեսագրություն)23-02-2017 Դեռ կա ժամանակ, և հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ. Քաղաքագետ22-02-2017 «Ազատ դեմոկրատները» հետապնդում է Հայաստանը եվրոպական տիպի պետություն դարձնելու տեսլականը. Ստյոպա Սաֆարյան 22-02-2017 «Ծառուկյան դաշինքը» ընդդիմադիր դաշինք է, որն այս ընտրություններում կարող է հաղթել ՀՀԿ-ին (տեսանյութ)22-02-2017 Գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին22-02-2017 Ստյոպա Սաֆարյանի համար կանխատեսելի էր «Ժառանգության» ճակատագիրը (տեսանյութ)21-02-2017 Ընտրությունների նախնական ցուցակներում գոյություն ունեն 108 անհատական տվյալների համընկումով 216 ընտրողներ21-02-2017 Իմ հաշվարկներում սխալվեցի. Լյուդմիլա Սարգսյանն իր՝ պատգամավորի թեկնածու չլինելու մասին21-02-2017 Իշխանությունները թղթախա՞ղ են խաղում (տեսանյութ)21-02-2017 ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրությունների նախնական ցուցակները21-02-2017 ՀԱԿ-ը դառը անալգին է առաջարկում հասարակությանը. Արամ Մանուկյան (տեսանյութ)21-02-2017 Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ. Արամ Մանուկյան (Տեսանյութ)21-02-2017 Զարուհի Փոստանջյանի կուսակությունից դուրս գալը չի կարելի ծափողջյուններով ողջունել. Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)21-02-2017 Արաբկիրում «Ծառուկյան դաշինքը» գրոհելու է երկու ճակատով.«Հրապարակ»