Թունիսի և Նուվել Էյր նոր ավիաընկերության շնորհանդես

24-02-2020 19:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես
 
Պատիվ ունենք Ձեզ հրավիրելու ս.թ. փետրվարի 24-ին ժամը 19:00 ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության կողմից կազմակերպվող զբոսաշրջային նոր ուղղության՝ Թունիսի և Նուվել Էյր նոր ավիաընկերության շնորհանդեսին, որը տեղի կունենա ՌԱՄԱԴԱ հյուրանոցի Փոմգրանաթ սրահում:
 
Միջոցառմանը ներկա են լինելու Թունիսի Հանրապետության Տուրիզմի նախարարության
ենթակայության ներքո գործող Մոսկայի Ազգային գրասենյակի ղեկավարը և դիվանագիտական կցորդը, ինչպես նաև ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ՍՊԸ թունիսյան գործընկեր ԲԵՍԹ ԹԱՅՄ ԹՐԱՎԵԼ ԹՈՒՆԻՍԻԱ ընկերության ներկայացուցիչը: 
Միջոցառման պաշտոնական հյուրերն են՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, Տուրիզմի կոմիտեի նախագահը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարը, Քաղաքացիական կոմիտեի նախագահը, Օդանավակայանի տնօրինությունը, ի դեմս Մարսելո Վենդեի և Սերգեյ Ավետիսյանի, ՀՀ Արտաքին
գործերի նախարարը, Հայաստանում Թունիսի արտակարդ և լիազոր ներկայացուցիչը:
 
Մեր լրագրողների համար պատրաստել ենք ՄԵԴԻԱ արշավ դեպի Թունիս, որի կապակցությամբ ընդունվելու են հայտերը: 
 
Սիրով սպասում ենք ձեզ:
 
Հարգանքով՝
Անահիտ Մանասյան
Մարքեթինգի և զարգացման գծով տնօրեն
ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ՍՊԸ
Հասցե՝ Կոմիտաս 20, 0012 Երևան, ՀՀ
Նոյյան տապան   -   Շնորհանդես
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 423 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար