«Կենդանի նկար». ծրագրի շնորհանդես Երևանի պատմության թանգարանում

11-12-2019 16:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես
 
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16.00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը, որը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհով:
 
Ծրագրի նպատակն է նորագույն
տեխնոլոգիաների կիրառմամբ հանրահռչակել թանգարանի կերպարվեստի հավաքածուում պահպանվող գեղանկարիչ Վահան Խորենյանի (1928-2004 թթ) «Երևանի շինարարները» (1957 թ.) կտավը, որտեղ պատկերված է մի դրվագ վարդագույն Երևանի կառուցումից:
 
Այս ծրագիրն առաջիններից մեկն է, որտեղ պրոյեկցիոն ցուցադրության միջոցով իրականացվել է բնօրինակի
անիմացիոն վերարտադրումը՝ նկարում առկա միջավայրի և կերպարների կենդանացմամբ:
 
Անիմացիոն ցուցադրությունն ուղեկցվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն համապատասխան տեքստերի ընթերցմամբ և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտության ուղեկցությամբ:
 
Երևան քաղաքի պատմության թանգարան
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 231 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար