Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամուլի ասուլիսը

26-08-2019 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ 2019 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին,  տեղի կունենա Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամուլի ասուլիսը: 
 
Լրագրողներին կներկայացվի  Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ
թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերջին օրերին հնչող գնահատականների կապակցությամբ  պարզաբանումներ:  
 
Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ մինչև օգոստոսի
26-ը՝ ժամը 10:00-ն և ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 10: 45-ը:
 
Հասցեն ՝  Ք. Երևան Մամիկոնյանց 46/5:
 
Հեռախոսահամար՝ 011 880 148
 
 
 
:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 351 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար