Տեղի կունենա «Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին» խորագիրը կրող միջոցառումը

23-04-2019 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
«Հաճըն» հայրենակցական միությունն ապրիլի 23-ին, ժամը 15.00 սիրով հրավիրում է լուսաբանելու «Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին» խորագիրը կրող միջոցառումը, որին կմասնակցեն Գուսան Հայկազունը, Արսեն Համբարյանը, Մրրոն և հայտնի ու սիրված այլ կատարողներ: Ցերեկույթը կվարի ասմունքող, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը:
 
Կցուցադրվի Հաճընի հերոսամարտին նվիրված փոքրիկ ֆիլմ: Միջոցառման կազմակերպիչները հանդես կգան հայտարարությամբ:
Ցերեկույթի անցկացման վայրը՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկի կլոր դահլիճ: Մուտքն ազատ
է:    
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 077 400-955
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 168 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար