Հանրային քննարկում «Տարեց մարդկանց իրավունքների անտեսումը, նրանց հանեպ անտարբերության հիմնախնդիրը» թեմայով

22-03-2019 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում
Հանրային քննարկում  «Տարեց մարդկանց իրավունքների անտեսումը, նրանց հանեպ անտարբերության հիմնախնդիրը» թեմայով:
 
      Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ, կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում,  «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան» կազմակերպում է հանրային քննարկում 
 
Քննարկումը տեղի կունենա
2019 թ. մարտի 22-ին, ժամը 12:00-14:00, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (ք. Երևան, Սայաթ-Նովա 19):
 
     Թեմայի շրջանակներում խոսելու են Հովսեփ Խորշուդյանը՝ «Ազատ քաղաքացի» հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը
և  «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ սոցիալ-առողջապահական ծառայությունների խորհրդատու, Տարեցների պաշտպանության ցանցի համակարգող Աննա Գրիգորյանը։
 
Բացման խոսքով հանդես կգան «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը և «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի նախագահ ժաննա Ալեքսանյանը։
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 126 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար