Ավտոարշավ՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին

23-03-2019 09:00:00   | Լոռու մարզ  |  Այցելություն
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի «Հին և պատմական մեքենաների ակումբը» մարտի 23-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան օրը, կազմակերպում է ավտոարշավ՝ նվիրված Թումանյանի ծննդյան 150-ամյակին:  Ավտոարշավի երևանյան մասնակիցները մարտի 23-ին, ժամը 9.00 կհավաքվեն Թումանյանի տուն-թանգարանում, որտեղ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը և  «Հին և պատմական մեքենաների ակումբի» ղեկավար Օնիկ Զաքարյանը մասնակիցների և լրագրողների համար կանցկացնեն բրիֆինգ, որից հետո՝ ժամը 10.00, ավտոշարասյունը նշված վայրից կշարժվի Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր:
 
Մինչ Դսեղ հասնելը Սպիտակում ավտոարշավին կմիանան մասնակիցներ Գյումրիից (4-5 մեքենա): Դսեղում կլինի հանդիպում գյուղապետի և տեղի բնակչության հետ, ինչպես նաև ծաղկեպսակի տեղադրման արարողություն, այց Թումանյանի տուն-թանգարան, այնուհետև՝ ընդմիջում: Ժամը մոտ 14.30-15.00 ավտոշարասյունը Դսեղից կշարժվի Թիֆլիս, որտեղ մեքենաները կկայանվեն ավտոկայանատեղիում, իսկ մասնակիցները կտեղավորվեն հյուրատներում: Երեկոյան
տեղի ռեստորաններից մեկում նրանք կմասնակցեն ընթրիքի, որին ներկա կլինեն նաև Վրաստանի հայ պատգամավորներ, դեսպանատան ներկայացուցիչներ, գործարարներ, Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը, Վրաստանի ավտոփոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղարը և այլք: Հաջորդ առավոտյան նրանք կմասնակցեն Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազան Միրզախանյանի մատուցած պատարագին: Եկեղեցուց կշարժվեն պանթեոն, որտեղ նույնպես կլինի ծաղկեպսակների տեղադրման արարողություն, նաև հենց պանթեոնում
տեղի կունենա անդամատոմսերի հանձնում՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիային դիմում ներկայացրած անձանց: Այս ամենից հետո ավտոշարասյունը կվերադառնա Երևան:
 
ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 300-412, Օնիկ Զաքարյան, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի «Հին և պատմական մեքենաների ակումբի» ղեկավար։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Այցելություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 517 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար