ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Հայաստանում

05-04-2019 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
 


Ապրիլի 5-ին, ժամը 19:00-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստ Ջեյմի Դեվիսը հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում ունկնդիրը կվայելի գեղեցիկ ջազային ստեղծագործություններ:
 
Նշենք, որ Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թ.:
Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ Ջեյմի Դեվիսը պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թ. տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է ամերիկյան բեմի աստղերի հետ: 2000 թվականին ելույթ է ունեցել The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:
 
Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետևել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ
Գրինի և այլոց օրինակին:
 
Ջեյմի Դեվիսի երկացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները և  էստրադային հիթերի նվագախմբային մշակումները: Նորարարության և դասականի միաձուլում, բլյուզի և սոուլի ելևէջներ, ջերմ, հզոր և զգացմունքային բարիտոն.ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում ԱՄՆ-ում և երկրի սահմաններից դուրս:
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար