Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգը

20-11-2018 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգը՝ նոյեմբերի 20-ին
 
Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին մեկնարկած փառատոնն իրականանում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ
մշակույթի նախարարության աջակցությամբ: 
 
Ողջ երեկոյի ընթացքում բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Եզրափակիչ՝ վեցերորդ համերգին կհնչեն Ժիրայր Շահրիմանյանի, Աշոտ Բաբայանի, Սուրեն Զաքարյանի, Նարինե Զարիֆյանի և Արամ Սաթյանի ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգան Յանա Դարյանը /ալտ/,
Ռոբերտ Աբրամյանը /հոբոյ/, Հակոբ Ջաղացպանյանը /կիթառ/, ինչպես նաև ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը /դաշնամուր/: Հավելենք միայն, որ բոլոր ստեղծագործությունները կատարվելու են առաջին անգամ: Համերգի մուտքն ազատ է: Սկիզբը՝ 19:00-ին:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 598 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար