Կմեկնարկի «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը

18-11-2018 16:00   | Հայաստան  |  Իրադարձություն
նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը: 
 
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա նոյեմբերի 18-ին` ժամը 16:00-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության դահլիճում` գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ կցուցադրվեն հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների աշխատանքները:
 
Փառատոնի կազմակերպիչն է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան:
 
Փառատոնը կանցկացվի արվեստի 8 ճյուղերը ներկայացնող ոլորտներում՝ երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, լուսանկարչություն, թատերարվեստ, կինոարվեստ: 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից