Տեղի է ունենալու ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը

16-11-2018 10:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում տեղի է ունենալու ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը:
 
Ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանի հովանավորությամբ Ավան համայնքում՝ Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում, գտնվող մասնաշենքը կապիտալ վերանորոգվել է՝ 300-500 ուսանողի համար նախատեսված հանրակացարանային համալիր ստեղծելու նպատակով: Հանրակացարանը կառուցվել է ԵՊՀ-ին կտակված գումարի և ԵՊՀ միջոցների հաշվին:
 
Բացման արարողությանը ներկա են լինելու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:
 
 
-- 
Գևորգ Էմին-Տերյան
Հեռ.՝ 094 499 410
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից