Կկայանա ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի մամուլի ասուլիսը

23-10-2018 16:00   | Հայաստան  |  Ակցիա
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին Մերիդիան էկսպո-կենտրոնում (Ոսկերիչների, 1) «Եվրասիական շաբաթ 2018» ցուցահանդեսային միջազգային համաժողովի շրջանակում կկայանա ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի մամուլի ասուլիսը:
 
Մամուլի ասուլիսի ընթացքում Նիկիշինան կամփոփի համաժողովի նախնական արդյունքները, կպատմի այս տարվա նվաճումների, հիմնական քննարկվող հարցերի մասին:
 
Բացի այդ, Վերոնիկա Նիկիշինան լրագրողներին կհանձնի պատվոգրեր՝ ինտեգրացիոն օրակարգի լուսաբանման հարցում բարձր պրոֆեսիոնալիզմի և ստեղծագործական մոտեցման համար:
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից