Արթուր Խաչատրյանը Վանաձորում կմասնակցի գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի արտադրամասի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը

14-09-2018 10:00   | Հայաստան  |  Իրադարձություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ս.թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, Վանաձորում (հասցե՝ Գործարանային 2ա) կմասնակցի  գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի արտադրամասի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը:
 
Հակակարկտային ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի (այդ թվում՝ բետոնե սյուների) արտադրությունը նորարարական արտադրություն է ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով:
 
Այցը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցներին կտրամադրվի տրանսպորտային միջոց, լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գոհար Տեպոյանին (+374 77 26 10 79, vaballc01@gmail.com):
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից