«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

27-04-2018 10:00   | Հայաստան  |  Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ապրիլի 27 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու  է «Քննարկում» հաղորդաշարը։  Հյուրն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։  Հաղորդման ընթացքում քննարկվելու են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները։  

Ապրիլի 27-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Հաղորդումը վարելու է «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։ 

 

 

 

 

 

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից