Կմեկնարկի «2018 թ.-ի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման տոնակատարությունների շարքը

20-04-2018 19:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ազդարարում է «2018 թ.-ի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման տոնակատարությունների մեկնարկը:
 
Իրադարձությունների սկիզբը կտրվի ապրիլի 20-ին՝ Զվարթնոցի տաճարում կազմակերպվելիք երաժշտական ներկայացմամբ: Հորտուս Մուզիկուս էստոնական անսամբլը առանձնահատուկ երաժշտական գործիքներով հանդես կգա վաղ շրջանի, ինչպես նաև միջնադարյան և վերածննդի դարաշրջանի երաժշտության մի շարք գործերով՝ գրված եվրոպացի կոմպոզիտորների կողմից:
Միջոցառումը կազմակերպվում է "Երևանյան Հեռանկարներ" 19-րդ միջազգային փառատոնի հետ համատեղ:
Միջոցառման սկիզբը՝ 19:00:
Մուտքը՝ հրավիրատոմսերով:
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից