Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին

20-04-2018 16:00   | Հայաստան  |  Ցուցահանդես

Ապրիլի 20-ին ժամը 16-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: 

Հրանտ Հովհաննեսի Թադևոսյանը (Թաթոս) ծնվել է ապրիլի 20, 1938 թ. Արթիկի Արևշատ գյուղում 1961-1965 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան  պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։
Նրա Աշխատանքները՝ «Մուտք» -1967թ.,«Կարմիր մոլորակ» -1990թ.,«Երազանք»- 1994թ., «Խաղաղ օր»- 1995թ., «Երիտասարդություն» -1995թ.,«Գարուն» -1997թ.,«Մտորում»-1998թ.,«Մերկություն»- 2000թ.,«Նոկտյուռն»-2002թ., «Հորինվածք» -2003թ. և այլ կտավներ ցուցադրվել են անհատական ցուցահանդեսներում ՝ Երևանում /5/ ,Վանաձորում,Մոսկվայում և ուշադրության գնահատանքի արժանացել ու սիրվել են:
 
Հ.Թադևոսյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչմանն է արժանացել 2008թ.: Նույն՝ 2008 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում և այդ համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:
 
Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը վայելելով իր անձնական աշխարհընկալման զգացողությամբ ստեղծված կտավների հանրահռչակումն, արժանացել է բազում նաև պետական պարգևների և կոչումների.
Հակոբ Մեղապարտի անվան մեդալի /2009 թ./, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Արթուր Թարխանյանի անվան ոսկե մեդալի /2009թ./, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի /2010թ./,ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի /2001թ./, ՀՀ վարչապետի ոսկե մեդալի,Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի /2012թ./:
 
Իր արվեստը տարբեր տարիներին հայ նկարիչը  ներկայացրել է Բուենոս Այրեսում,Մարսելում, Կարլսրուեում (Գերմանիա), Բանբերգում, Քոբուրգում,Մյունխենում, Փարիզում, Ժնևում, Լիոնում, Տուրում, Լոս Անջելեսում (2014) անհատական ցուցահանդեսների շրջանակներում,ամենուր արժանանալով ջերմ ընդունելության:
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից