«Մեդիա կենտրոն».Հայաստանի 4-րդ նախագահ. արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք

24-01-2018 12:00   | Հայաստան  |  Քննարկում
«Հայաստանի 4-րդ նախագահ. արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք»
 
Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում»  (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում  «Հայաստանի 4-րդ նախագահ. արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք» թեմայով:
 
Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մեկ օր անց Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:  Արմեն Սարգսյանը խոստացել է քաղաքական ու հասարակական շրջանակների հետ նախատեսվող հանդիպումներից հետո վերջնական պատասխան տալ իր թեկնածության առաջադրման հետ կապված: 
 
Ինչպես հայտնի է, խորհրդարանում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2018 թ. մարտի 2-ին:
 
Քննարկման բանախոսներն են՝
 
Էդգար Վարդանյան, քաղաքագետ
Վիգեն Հակոբյան, քաղտեխնոլոգ
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
 
Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Մեդիա կենտրոնի կայքում:
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից