«Արմենպրեսս»․ Ասուլիս «ԷԽՈ» հասարակական կազմակերպության անդամների մասնակցությամբ

24-11-2017 12:00   | Հայաստան  |  Ասուլիս
 «Արմենպրեսս» լրատվական գործակալությունում նոյեմբերի 24-ին, ժամը՝ 12։00 կկայանա «ԷԽՈ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող մամուլի ասուլիս։
 
Թեմա՝ Նոյեմբերի 29-ին կայանալիք «Իմ ապագան քո արձագանքն է» տարվա ամփոփիչ գալլա համերգ։
 
Բանախոսներ՝
Սերյոժա Օհանջանյան, ՀԿ նախագահ
Մարիամ Հովունի, հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի պատասխանատու
 
«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը հիմնադրման օրից ի վեր, մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին տրամադրում է սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ: Այս անհրաժեշտ պարագաները նպաստում են մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների սոցիալ-առողջական, կրթական ներառմանը և վերականգնմանը ՀՀ-ում։
 
Այժմ կազմակերպությունը նախաձեռնել է Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում, ՀՀ-ում և Սփյուռքում իրականացվում է «ԻՄ ԱՊԱԳԱՆ ՔՈ ԱՐՁԱԳԱՆՔՆ Է» խորագրով համահայկական համալիր միջոցառումների շարքը (բարեգործական համերգներ, երեկոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ)՝ ներգրավելով և համալրելով ներդրող կառույցների շրջանակը։ 
 
«ԷԽՈ» կազմակերպությունը ներկայացնում է «Իմ ապագան քո արձագանքն է» տարվա ամփոփիչ գալա համերգը: Մեծ գաղափարի շուրջ համախմբվել են սիրված և ճանաչված երգիչ-երգչուհիներ Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը, Արամ MP3, Նառան, էրիկ Զաքյանը, Գոհար Հովհաննիսյանը, Նարե Գևորգյանը, Մաշա Մնջոյանը, Շուշան Տոնոյանը և անակնկալ հյուրեր։ 
Օրվա հումորային հատվածը կապահովի դերասան Հայկ Պետրոսյանը։ Ինչպես միշտ, գեղեցիկ կատարումներով հանդես կգա «Մագա Դանս» ստուդիան։ Համերգը կվարեն անզուգական Լուսինե Բադալյանը և Ժակը:
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից