«Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովը

23-11-2017 10:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին,  «ԴաբլԹրի բայ Հիլթըն» հյուրանոցի «ՄԻԼԱՆՈ» դահլիճում (ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող. 4/2)  կմեկնարկի  «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովը:
 
Համաժողվի շրջանակում նախատեսվում է  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ճեպազրույցը:    
 
Համաժողովի  մանրամասներին կարող եք ծանոթանալ www.vwfa.am կայքում: 
 
Համաժողովի նպատակը
 
 Հայաստանի համար այս կարևոր համաժողովը յուրահատուկ հարթակ է աշխարհի տարբեր երկրներից հրավիրված լավագույն մասնագետների հետ համատեղ քննարկելու գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը՝ նպատակային առաջարկություններ ներկայացնելով  Հայաստանի համար:
 
Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը գինեգործության ու խաղողագործության ոլորտում, նպաստել ոլորտի մասնագետների միջև փորձի և գիտելիքների փոխանակմանը:
 
 Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի առաքելությունը
 
 Հիմնադրամի գլխավոր առաքելությունն է խթանել Հայաստանում խաղողագործության զարգացումը` որպես գինու արտադրության որակի գրավական, բարձրացնել Հայաստանի վարկանիշը և մրցունակությունը միջազգային ասպարեզում որպես գինեգործական երկիր՝ նպատակ ունենալով հասնել  «Հայկական գինիներ» ապրանքանիշի ստեղծմանն ու առաջմղմանը՝ որպես առաջնահերթություն դիտարկելով գինու սպառման և արտահանման ծավալների ավելացումը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից