«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի և ՀՀ քննչական կոմիտեի համատեղ աշխատանքի արդյունքների ամփոփում

19-10-2017 11:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «2015–2016թթ. Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» հետազոտության արդյունքների ներկայացմանը, որը իրականցվել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի և ՀՀ քննչական կոմիտեի համատեղ աշխատանքի արդյունքում:
 
Հետազոտության արդյունքները կներկայացվեն հոկտեմբերի 19-ին ժամը 11:00 – 13:00 Բեսթ Վեստերն Կոնգրես հյուրանոցում (ք. Երևան, Իտալիայի փող. 1, Բոլրում սրահ):
 
Հետազոտությունը բաղկացած է քանակական և որակական մասերից: Քանակական վերլուծության մեջ ներկայացված են 2015 – 2016թթ. ՀՀ քննչական կոմիտեում գրանցված սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, տուժողների և բռնարարների տարիքային, սեռային առանձնահատկությունները, տուժող–բռնարար հարաբերությունները և այլ կարևոր առանձնահատկություններ:
 
Որակական հետազոտության համար ուսումնասիրվել են 2016թ. ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից կարճված գործերն ու դուրս են բերվել դրանց առանձնահատկությունները՝ կարճման հիմքերը, իրականացված փորձաքննությունները, հարցաքննության առանձնահատկությունները և այլ կարևոր հարցեր:
 
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև հոկտեմբերի 16-ը, հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 991280, միջոցառման կազմակերպման պատասխանատու՝ Տաթևիկ Աղաբեկյան:
 
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից