«Հոդված 3». ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը

17-10-2017 11:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը:
 
Այն անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն:
 
Բանախոս՝
 
ԳԱՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, 
 
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ
 
Մուտքն ազատ է։
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից