«Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի պատանեկան հանդիպումը

23-09-2017 14:00   | Հայաստան  |  Մշակույթ
Սեպտեմբերի 23-ին ժամը 14:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում  տեղի կունենա «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի այս ամսվա պատանեկան հանդիպումը։
 
Այս ամսվա «երաժշտական զբոսանքները» մեզ կտեղափոխեն Վերածննդի ժամանակաշրջան: Կծանոթանանք այդ շրջանի պատմությանը՝ երաժշտության, ճարտարապետության, նկարչության և քանդակագործության միջոցով: Անդրադառնալու ենք նաև ժամանակի գիտատեխնիկական նորույթներին և աշխարհագրական հայտնագործություններին:
 
Սիրով հրավիրում ենք 12-16 տարեկան բոլոր պատանիներին:
 
Մասնակցությունն անվճար է, նախնական պարտադիր գրանցմամբ:
 
Գրանցումների կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 54 19 32/34:
 
Ծրագրի հովանավորն է Beeline Ընկերությունը:
 
 
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից