«Ես խաղաղության սերմնացան եմ» խորագրով երկրորդ համահայկական մանկական նկարչական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը

20-09-2017 12:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
Ի՞նչ      Կբացվի «Ես խաղաղության սերմնացան եմ» խորագրով երկրորդ համահայկական մանկական նկարչական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, որը նվիրված է Խաղաղության միջազգային օրվան (սեպտեմբերի 21):       
 
Ե՞րբ      Սեպտեմբերի 20, 2017 թ., մեկնարկը՝ 12:00
 
        
Ո՞րտեղ   ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, հասցեն՝ Պետրոս Ադամյան 14, Երևան
 
                             
Թեմա  Այս տարվա մրցույթին մասնակցել է 613 դպրոցական Հայաստանի 11 մարզերի 101 դպրոցներից։ Մրցույթը նպատակ ուներ մասնակիցներին հնարավորություն ընձեռել առավել խորությամբ ըմբռնելու խաղաղության կարևորությունը և խորհելու, թե ինչ կարող է անել յուրաքանչյուր անձ, ինչ սերմեր կարող է ցանել, որ իր, իր համայնքի վաղվա օրն ու երկրի ապագան, մեր ընդհանուր մոլորակն ավելի կայուն ու խաղաղ լինեն: Մրցույթն անցկացվել է հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում՝ «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի աջակցությամբ:
 
 
Մասնակիցներ 
 
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ
 
ՀՀ խաղաղապահ բրիգադի սպաներ
 
Նախաձեռնող ՀԿ-ների ներկայացուցիչներ
 
Մրցույթին մասնակցած 150-ից ավելի երեխաներ
 
 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
 
Արմինե Անտոնյան, ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի հաղորդակցության գծով օգնական
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից