«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը

28-09-2017 19:00   | Հայաստան  |  Համերգ
Սեպտեմբերի  28-ին, ժամը՝  19:00-ին  Գաֆէսճեան քանդակների պարտեզում /Կասկադ/ «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի ևս ազգագրական երգի-պարի տոն  կստեղծի բոլորիս համար.  հանդիպման վայրն անփոփոխ է:
 
Փառատոնն իրականացվում է  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ , ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:  
 
«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն  ազգային մշակույթը  ճիշտ ներկայացնելու կարևոր  նախաձեռնություն է` կոչված   հայ ազգագրական  երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու  սերնդեսերունդ փոխանցմանը:  
Ազգագրական երգերն ու պարերը հնարավորություն կունենանք վայելելու ժամանակի ազգագրական լավագույն խմբերի կատարմամբ՝ իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ և կատարմամբ: Փառատոնին այս տարի  մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝  Ակունք, Կարին, Սասնա Ծռեր, Վան, Վերադարձ, Մասունք, Տարոնցիներ, Նուբար, Գորանի, Մենք ենք մեր սարերը/Արցախ/, Մարաթուկ, Տավրոս,  Զարթոնք, Արդվին, Վարք հայոց, Ոստան, Արեգ,  Մշո Հավքեր/Գավառ/, Մարաթուկցիներ :  
Փառատոնի ընթացքում  ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր ՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը:
 
Գութանն այս տարի, ինչպես նախորդ տարի, տեղի կունենա նաև Արցախում:  Բոլորս միասին. Պահպանենք մեր ազգային երգն ու պարը։
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից