Sputnik Արմենիա. Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները

19-08-2017 11:00   | Հայաստան  |  Ասուլիս
Օգոստոսի 19-ին, ժամը 11։00–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով։
 
Մեր հայրենակիցներն արտերկրից ժամանում են Հայաստան ո՛չ միայն ատամնաբուժության և պլաստիկ վիրահատություններ իրականացնելու նպատակով, այլ նաև հոգեբանական խորհրդատվություն ստանալու։ Մասնագետները պնդում են, որ այս ամառ նկատվել է բժշկական տուրիզմի նպատակով այցելությունների աճ` անցյալ տարիների հետ համեմատ։
 
Ասուլիսի բանախոսները կներկայացնեն որոշ վիճակագրական տվյալներ, կխոսեն Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարների, ինչպես նաև վիրահատությունների հոգեբանական ասպեկտների մասին։
 
Ասուլիսի բանախոսներն են`
 
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի» պլաստիկ ու դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ Հայկ Ենոքյան,
 
«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյան։
 
 
 
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից