Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

19-08-2017 18:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Օգոստոսի 19-ին ժամը 18:00-ից մինչև 23:00-ը  Կարապի լճի հարակից տարածքում 4-րդ անգամ կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը: 
 
Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների  ծրագրի երեք այն հիմնական փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները:
Ավանդույթի համաձայն փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը,  «Beer Academia» գարեջրի գործարան- ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: 
Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են առանձին տաղավարներով «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:
Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգան «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն)։  
Միջոցառման շրջանակում կանցկացվեն բազմաթիվ հետաքրքիր խաղեր և մրցույթներ:
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
Տուրիզմի բաժին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից