Մեկնարկում է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը

21-04-2017 18:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրվելու է Էրեբունի վարչական շրջանից այսօր՝ ապրիլի 21-ին, որի ընթացքում Երևանի քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ավագանու թեկնածուներ Սմբատ Լպուտյանի, Հովիկ Մուսայելյանի, Արա Երնջակյանի, Նաիրա Նահապետյանի, Երվանդ Երզնկյանի, Դավիթ Գրիգորյանի հետ միասին կհանդիպեն էրեբունցիների հետ:
 
Նախընտրական հանդիպումները Էրեբունիում կմեկնարկեն ժամը 18:00-ին
Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում, այնուհետ կշարունակվեն Նոր–Արեշ 7-րդ փողոց, Դիմիտրովի 5-րդ նրբանցք և Խաղաղ-Դոնի 5-րդ շենքի բակի հասցեներում:
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից